«Այգ-1» ծրագրով նախատեսված փոխադարձ պարտավորություններն ընթացքի մեջ են

01.12.2021 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Այգ-1» #Մասդար #պարտավորություններ
Նոյեմբերի 26-ին «Այգ-1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ եւ ըստ պահանջի բանկի կատարողականի երաշխիքը՝ համաձայն ՀՀ կառավարության եւ Մասդարի միջեւ նույն օրը ստորագրված Կառավարության աջակցության պայմանագրի։  

Կատարման բանկային երաշխիքը կազմում է $15,500,000 եւ ներկայացվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ որպես համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունները կատարելու պարտավորություն:  



Բանկային կատարողականի երաշխիքը գործում է ստորագրման օրվանից 36 ամիս եւ ժամանակ առ ժամանակ երկարաձգվում է՝ ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ, որպեսզի ուժի մեջ լինի մինչեւ 3 ամիս՝ «Այգ-1» արեւային կայանի առեւտրային շահագործման ամսաթիվը:
Դիտում՝ 5165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW