SWIFT Go նոր ծառայությանն արդեն 100-ից ավել բանկ է միացել
20.10.2021 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ psm7.com

SWIFT Go-ն արդեն օգտագործում են 10 բանկեր, այդ թվում`Deutsche Bank-ը, JPMorgan Chase-ը եւ China Minsheng Bank-ը: «Գործարկման սկզբից SWIFT Go-ն ոգեւորությամբ ընդունվեց կազմակերպությունների եւ նրանց հաճախորդների կողմից, քանի որ վերջինս փոխակերպում է այն միջոցը, որով ՓՄՁ-ները եւ սպառողները բանկային համակարգի միջոցով կատարում են միջազգային վճարումներ»,- նշել է SWIFT-ի պրոդուկտների գծով տնօրեն Սթիվեն Գիլդերդեյլը:
Նրա խոսքով՝ բանկերի հաճախորդների կապուղիներին ինտեգրվելիս SWIFT Go-ն ապահովում է իր դասի մեջ լավագույն հաճախորդային ինտերֆեյս`արագ, կանխատեսելի եւ մրցունակ գնային առումով:
«SWIFT Go-ն SWIFT-ի ռազմավարության առանցքային տարրն է, որն ապահովում է ակնթարթային եւ անխափան գործարքներ մեր ցանցում՝ բաղկացած 200 երկրում ավելի քան 11 000 հաստատություններից եւ 4 միլիարդ հաշիվներից: Այն ներուժ ունի օժանդակելու ՓՄՁ-ներին զարգացող տնտեսություններում եւ ֆիզիկական անձանց, որոնք միջազգային դրամական փոխանցումներ են ուղարկում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: