VivaCell-ը, “ՀայՌուսգազարդը” եւ Beeline-ը Հայաստանի խոշորագույն հարկատուներն են

25.07.2008 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ղ-Տելեկոմ” ընկերությունը /VivaCell ապրանքանիշ/ գլխավորում է Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկը##` 2008 թվականի առաջին կիսամյակում վճարելով 15,002,186.2 հազար դրամի հարկեր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, երկրորդ եւ երրորդ տեղերը ցանկում համապատասխանաբար զբաղեցրել են “ՀայՌուսգազարդը” (9,413,734.2 հազ.) ու “ԱրմենՏելը” /Beeline ապրանքանիշ/` 8,168,485.8 հազ.:

Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” (7,985,383.3 հազ.), “Գոռ Պետրոլ Սերվիսը” (4,906,144.1 հազ.), “Ֆլեշը” (4,770,432.7 հազ.), “Ալեքս-Գրիգը” (4,449,863.2 հազ.), “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (3,420,993.6 հազ.), “Հայկական երկաթուղին” (3,335,249.0 հազ.), “Պարես-Արմենիան” (2,422,494.0 հազ.):

Միաժամանակ, սոցիալական վճարումների գումարով “Ղ-Տելեկոմը” զբաղեցնում է երրորդ տեղը (587,543,4 հազ. դրամ)` զիջելով “Հայաստանի էլեկտրական ցանցերին” (961,184.0 հազ.) ու “ՀայՌուսգազարդին” (760,000.0 հազ.): “ԱրմենՏելը” այս ցուցանիշով զբաղեցնում է չորրորդ տեղը` առաջին կիսամյակում վճարելով 560,000,0 հազ. դրամ:

Ըստ աշխատակիցների թվի` Հայաստանի հարկատուների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են “Հայաստանի էլեկտրական ցանցերը” (7879 աշխատակից): Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են “ՀայՌուսգազարդը” (5510) եւ “ԱրմենՏելը” (4325): “Ղ-Տելեկոմը” աշխատակիցների քանակով զբացեցնում է 11-րդ տեղը (1567):

Դիտում՝ 5234
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW