Ադրբեջանի պետական բանկի մասնավորեցումը կարող է ազդել դրա միջազգային վարկան˕וˠվրա

14.07.2008 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանական «ԿապիտալԲանկը» սպասում է իր միջազգային վարկանիշի անկմանը` կապված նրա բաժնետետերի կազմից պետության դուրս գալու հետ, ասել է բանկի մարկեթինգի ու ռազմավարական զարգացման դեպարտամենտի տնօրեն Սամիրա Շարիֆովան:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով«Տրենդը», միջազգային վարկանիշային Fitch Ratings ու Moody`s գործակալությունների համաձայն, պետության մասնակցությունը նվազեցնում է դեֆլոտի հավանականությունը, քանի որ անհրաժեշտության դեպքում, որպես հիմնական բաժնետեր, այն կարող էր աջակցել «ԿապիտալԲանկին»:

Սամիրա Շարիֆովայի խոսքերով, բանկը ներկայացրել է բոլոր փաստերն այն մասին, որ պետությունն աջակցում է երկրում բանկային բիզնեսի զարգացմանն ու կշարունակի համագործակցել«Կապիտալ Բանկի» հետ` կարեւոր համազգային պետական նախագծերի իրականացման գործում:

Դիտում՝ 7488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW