«ՄՓՄՁ Աջակցում». «Կամուրջ» ՈՒՎԿ-ն եւ KfW բանկը նոր պայմանագիր են կնքել
20.07.2021 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ

Պայմանագրի շրջանակում կտրամադրվեն բիզնես վարկեր` մինչեւ 160 մլն ՀՀ դրամ գումարի չափով, մինչեւ 60 ամիս մարման ժամկետով եւ մինչեւ 30 ամիս վարկի մարման արտոնյալ ժամկետով, 10.5%-ից 12.4% տարեկան տոկոսադրույքով` կախված ներդրումային ծրագրից:
«Կամուրջ»-ում կարեւորել են, որ մինչեւ 4 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվում են նաեւ առանց գրավի:
«Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ վարկերը տրամադրվում են միայն դրամով, որն է՛լ ավելի պահանջված է վարկառուների կողմից: Վարկի կարեւոր առավելություններից է նաեւ, որ այն ունի վարկի մարման բավական երկար արտոնյալ ժամկետ` մինչեւ 30 ամիս` հարմարեցված վարկառուի եկամուտներին եւ ներդրումային ծրագրին»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: