Բանկերի հանդեպ շվեյցարացիների վստահության մակարդակը ռեկորդային է

19.05.2021 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շվեյցարիա #բանկեր #վստահություն
Շվեյցարիայի բնակիչների ավելի քան 75%-ը դրական կամ շատ դրական է վերաբերվում երկրի բանկերին․ սա վերջին 20 տարվա ընթացքում արձանագրված վստահության առավելագույն մակարդակն է:

Այս մասին են վկայում Շվեյցարիայի բանկիրների ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքները, հաղորդում է Prime գործակալությունը։

Նշվում է, որ հարցվածների 90%-ը դրական կամ շատ դրական է վերաբերվում այն հիմնական բանկին, որտեղ սպասարկվում է:

Բնակչության ընկալմամբ՝ շվեյցարական վարկային հաստատությունը գնահատվում է իր հուսալիության համար: Բանկերը նաեւ համարվում են կարեւոր գործատուներ եւ, ըստ շվեյցարացիների, հուսալի են եւ տնտեսապես անվտանգ:

Հարցմանը մասնակցել է Շվեյցարիայի 1 001 քաղաքացի:
Դիտում՝ 2238

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW