Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍելը” պատրաստվում է ռեբրենդինգի, որից հետո կկոչվի “MTC-Հայաստան”##:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին “Կապիտալ” թերթին հայտնել է “ՎիվաՍելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա նշել է, որ ընկերությունը սկզբում փուլային ռեբրենդինգ է իրականացնում, մասնավորապես, արդեն կատարվել է ապրանքանիշի ռեդիզայն` օգտագործելով MTC-ի ֆիրմային գույնը` կարմիրը:“Ռեբրենդինգի վերջնաժամկետը դեռեւս որոշված չէ, բայց ի վերջո ընկերության բրենդը կլինի “MTC-Հայաստան”,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը:Ռալֆ Յիրիկյանը նաեւ ասել է, որ “ՎիվաՍելը” մինչեւ տարվա վերջ կգործարկի երրորդ սերնդի 3G ցանցը, որը սկզբնական փուլում հասանելի կլինի Հայաստանի երեք խոշոր քաղաքներում: Տարվա սկզբում, պատասխանելով “ՎիվաՍելի” ռեբրենդինգի հեռանկարների մասին հարցին, MTC-ի գլխավոր տնօրեն Լեոնիդ Մալամեդն ասել էր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ բացառիկ հարցազրույցում.“ՎիվաՍելը” շատ ուժեղ ապրանքանիշ է, ազգային լավագույն ապրանքանիշներից մեկը, եւ դա մեզանից պահանջում է զգուշավոր ու կշռադատված որոշումներ: Մենք պետք է հստակ հասկանանք, որ MTC բրենդը Հայաստանում ընկերությանը առաջխաղացում կհաղորդի, ինչպես դա եղավ, օրինակ, Ուզբեկստանում, Ուկրաինայում կամ Բելառուսում: Մյուս կողմից, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ բրենդի փոփոխությունը, եթե դա անհրաժեշտ լինի, ոչ միայն ցուցանակի ու լոգոտիպի փոփոխում կնշանակի, այլեւ մեր բաժանորդների համար կստեղծի լրացուցիչ հնարավորություններ”: Tweet Դիտում՝ 5392