Հայաստանը կարող է ֆինանսական կենտրոն դառնալ մինչեւ տարածաշրջանային խնդիրների լուծումը

26.05.2008 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկի” վարչության նախագահ## Արամ Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ֆինանսական կենտրոն դառնալ մինչեւ տարածաշրջանային առկա խնդիրները լուծելը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը մայիսի 24-ին Դիլիջանում ասել է Արամ Անդրեասյանը, Հայաստանի կառավարությունը խոստանում է տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ստեղծման համար օրենսդրական ու քաղաքական հարթակ ապահովել, “հետեւաբար, գաղափարը լիովին իրագործելի է”:

Մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` համահայկական բանկ ստեղծելու մասին առաջարկը, Արամ Անդրեասյանը կարծիք է արտահայտել, որ այդ կառույցը “ավելի շուտ հիմնադրամ կլինի, քան դասական բանկ, եւ նրա նպատակը կլինի Հայաստանի` համաշխարհային ֆինանսական կենտրոն դառնալուն աջակցելը”:

Դիտում՝ 5935

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW