$1 մլրդ-ի ներդրում «ամպերում»՝ Amazon-ից, Google-ից, Microsoft-ից եւ Salesforce-ից

02.02.2021 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Databricks
Databricks ընկերությունը $1մլրդ է ներգրավել Amazon-ից, Alphabet-ից (Google-ի սեփականատեր), Salesforce-ից ու Microsoft-ից եւ գնահատվել $28 մլրդ, հաղորդում է Rusbase-ը:

Ստարտափը դասվում է կորպորատիվ ամպային ծրագրային ապահովում մշակող հեռանկարային ընկերությունների շարքին: Databricks-ի հարթակի միջոցով ընկերությունները կարող են մշակել մեծ տվյալներ եւ պատրաստել դրանք վերլուծության համար:

Databricks-ը հիմնադրվել է 2013-ին (կենտրոնակայանը՝ Սան Ֆրանցիսկոյում): Ներկայումս ընկերության ծառայություններից օգտվում են աշխարհի ավելի քան հինգ հազար ընկերություններ, ներառյալ՝ Shell-ը, Comcast-ը, CVS Health-ը, HSBC-ն, T-Mobile-ը և Regeneron-ը:

2020-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության եկամուտը կազմել է ավելի քան $350 մլն՝ 2019-ի նույն ժամանակահատվածի $200 մլն-ի համեմատ:

Խոշոր ներդրողների ներդրումները վկայում են, որ ստարտափը դառնում է այլընտրանք Snowflake-ի (տվյալների մշակման եւ պահպանման ամպային հարթակ - Banks.am) ամպային ծրագրերին, նշում է CNBC-ն: Նախկինում LinkedIn-ը ներառել էր Databricks-ին ամերիկյան ամենաարագ զարգացող ստարտափների լավագույն տասնյակում:
Դիտում՝ 3993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW