ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.75% մակարդակի վրա

05.05.2008 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդն այսօր բարձրացրել է## վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 6.75% մակարդակի վրա:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, ԿԲ Խորհրդի այսօրվա նիստում արձանագրվել է, որ 2008 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ: Տարեկան կտրվածքով գնաճի ցուցանիշը կազմել է 10.7%` շուրջ 4 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պարենային շուկաներում բարձր գնաճային միջավայրն ու դրանով պայմանավորված պարենային ապրանքների ներքին գների վրա ճնշումները շարունակել են պահպանվել, իսկ արտաքին միջավայրի հետագա զարգացումների անորոշության աստիճանը մնացել է բարձր:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են եւ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու արտաքին զարգացումներով պայմանավորված երկրորդային ազդեցություններն ու գնաճային սպասումները:

Դիտում՝ 6051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW