Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան €2.1 մլն-ի խոստում-նվիրատվություն

23.11.2020 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #Ֆոնեթոն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան €2.1 մլն-ի խոստում-նվիրատվություն:

«Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական եւ տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի եւ արցախահայության»,- նշել են Հիմնադրամում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին եւ քաջալերել հայ համայնքին։

«Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով: Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4594

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW