Վրաստանի կառավարությունն օտարերկրյա ներդրողներին համաֆինանսավորում է առաջարկում

19.11.2020 | 18:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Նատիյա Տուրնավա
Վրաստանի կառավարությունն օտարերկրյա ներդրումային նախագծերի աջակցման նոր մեխանիզմ է գործարկում:

Մասնավորապես, եթե արտասահմանյան ընկերությունը Վրաստանում 10 մլն լարիից ոչ պակաս ներդրում է կատարում եւ գործի է ընդունում առնվազն 150 մարդու, ապա կառավարությունն այդ ընկերությանը 1 մլն լարիի չափով դրամաշնորհ է տրամադրում:

Newsgeorgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիյա Տուրնավան:

Ծրագիրը վերաբերում է այն ընկերություններին, որոնք ստեղծվել են արտասահմանյան կապիտալի հաշվին եւ մտադիր են Վրաստանում նոր արտադրություններ հիմնել կամ տեղափոխել եղածները:

Կառավարությունն ակնկալում է ներդրումներ ներգրավել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերամշակող արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, տրանսպորտային միջոցների եւ դրանց մասերի արտադրությունը, մեքենաշինությունը, լոգիստիկան եւ պահեստային տնտեսությունը, օդանավերի նորոգումն ու տեխնիկական սպասարկումը եւ այլն:

«Այս պարտավորությունների հիման վրա նրանք կստանան համաֆինանսավորում, այսպես կոչված, դրամաշնորհ՝ 1 մլն լարիի չափով: Նպատակը կլինի, առաջին հերթին, այստեղ աշխատող անձնակազմի ուսուցումն ու վերապատրաստումը, քանի որ Վրաստանում որակավորված կադրերի բացակայությունն օտարերկրյա ներդրողների կողմից նշվող խնդիրներից մեկն է, ինչպես նաեւ ենթակառուցվածքային տարբեր աշխատանքներ, որոնք կարող են պահանջվել արտադրության տեղափոխման կամ նորը ստեղծելու ընթացքում»,- նշել է  Տուրնավան:
Դիտում՝ 4533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW