“Հայներարտբանկը” եւ “Տոյոտա Երեւանը” հայտարարել են ավտովարկավորման արտոնյալ ծրագրի մեկնարկի մասին

11.04.2008 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայներարտբանկը”` “Տոյոտա Երեւան” ՍՊԸ հետ ##համատեղ, որը հանդիսանում է “Տոյոտայի” պաշտոնական ներկրողը Հայաստանում, հայտարարել են նոր “Տոյոտա” ավտոմեքենաներ ձեռք բերելու համար ավտովարկավորման արտոնյալ ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայներարտբանկի” մամլո ծառայությունում, կանխավաճարը կկազմի ավտոմեքենայի արժեքի առնվազն 15%-ը, տարեկան տոկոսադրույքը` 12%, մարման ժամկետը` մինչեւ 5 տարի:

Առաջին 27 վարկառուներն արդեն ստացել են ընդհանուր 238.909.500 դրամ գումարի վարկեր:

2007 թվականի օգոստոսին “Հայներարտբանկի” բաժնետոմսերը ձեռք բերեց “Տրոյկա Դիալոգ” խմբի հետ փոխկապակցված “Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ” ընկերությունը:

Դիտում՝ 7880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW