Քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

26.09.2020 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ներդրումներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները նշել են, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել է շարունակել ռազմավարության լրամշակման աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:
Դիտում՝ 1534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW