«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 50 աշակերտի համակարգիչներ տրամադրվեցին

07.09.2020 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #«Մի դրամի ուժը»

IDBank-ն ու Idram-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։

Ինչպես հայտարարվել էր, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, բանկի եւ Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։

Ինչպես նշել են բանկում, արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազ. 750 դրամ, որով Տավուշի եւ Լոռու սահմանամերձ եւ լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ հեռավար կրթությունը շարունակելու համար։

Ընդ որում IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան 50 համակարգիչ։

Բարեգործության միջազգային օրը ընկերության ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ սա մեծ ներդրում է ապագայի մեջ․ «Յուրաքանչյուր ներդրում հանրակրթության մեջ մեծ արդյունքով հետ է վերադառնալու: Այնպես որ հնարավոր է, որ դուք հիմա օգնում եք մի աշակերտի, որը մեծ գործ է անելու Հայաստանի բանկային համակարգում»,- ասել է Արտաշես Թորոսյանը։

Համակարգիչների մյուս մասը տրամադրվել է Լոռու մազի լեռնային գյուղերի երեխաներին:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ղեկավար Ռաֆայել Հարությունյանը հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում համակարգիչները տրամադրվելու են այն երեխաներին, ովքեր տարին հեռավար են սկսելու։

«Այս պահին մենք կարիքների գնահատում ենք իրականացրել եւ պարզել, որ լեռնային գյուղերից 37 երեխա դպրոց չի հաճախելու, սակայն հեռավար դասերին մասնակցելու համար էլ չունեն համապատասխան սարքեր։ Այժմ արդեն դպրոցների միջոցով սարքերը կտրամադրվեն շահառու աշակերտներին եւ դրանով կապահովվի նրանց կրթության անընդհատությունը», - ասել է Ռաֆայել Հարությունյանը:

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ ընկերությունում հատկապես ուրախ են, որ համակարգիչները ստացան այն երեխաները, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ «Փաստացի մենք սրանով կարողանում ենք ապահովել այդ երեխաների կրթության շարունակականությունը։ Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին»,- ասել է Գոռ Ամիրյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շարունակվում է։ «Առաջին ծրագիրն արդեն իրականություն է, եւ մենք հնարավորություն ունեցանք համոզվելու, որ գուցե սիմվոլիկ թվացող 1 դրամներն իսկապես կարող են խնդիր լուծել։ Մեր հաջորդ ծրագիրը նույնքան ոգեւորիչ է, որովհետեւ բնապահպանական ուղղվածություն ունի․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի հրդեհ էր տեղի ունեցել Ծիծիեռնակաբերդի հարակից այգում եւ մեծ վնաս էր հասցրել շրջակա միջավայրին, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամակահատվածում հավաքված մի դրամների գումարը կուղղվի հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Ընկերությունները կոչ են անում շարունակել վճարումները կատարել Idram հավելվածով, IDBanking.am հարթակով, Idram.am կայքով, IDBank-ի եւ Իդրամի տերմինալներով եւ հիշեցնում, որ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 12564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW