Ուժի մեջ է մտել լիզինգի դաշտը բարելավող օրենսդրական փաթեթը

03.07.2020 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիզինգ #Գործարարության աջակցման գրասենյակ
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Գործարարության աջակցման գրասենյակի կողմից մշակված լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող օրենսդրական փաթեթը, բացառությամբ գույքահարկին առնչվող կարգավորումների, որոնք ուժի մեջ կմտնեն Հարկային Օրենսգրքում գույքահարկին առնչվող ընդհանուր կարգավորումների հետ միասին:

Գործարարության աջակցման գրասենյակից հայտնել են, որ ընդունված փոփոխությունների արդյունքում լիզինգատուն այլեւս ստիպված չի լինի գույք ձեռք բերելիս ավելացնել ԱԱՀ, երբ հանձնում է այն լիզինգառուին։ Այսպիսով, հնարավոր կլինի գործարքների արժեքը 20%-ով նվազեցնել եւ ավելի ձեռնտու դարձնել տնտեսավարողների համար:

Լիզինգի գործիքը եւ իր կիրառման շրջանակը կհավասարեցվի ֆինանսական եւ վարկավորման առկա այլ գործիքներին, որոշ դեպքերում անգամ դառնալով ավելի ձեռնտու, ինչը, ըստ կանխատեսումների, էական ազդեցություն կունենա Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության մի շարք ոլորտների զարգացման վրա:

«Այս փաթեթի ընդունումը հնարավորություն է տալիս լիզինգի գործիքն ու դրա կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական եւ վարկավորման այլ գործիքներին։ Ստեղծված իրավիճակում, երբ բիզնեսը ստիպված է արագ փոփոխությունների ենթարկվել եւ հարմարվել նոր պայմաններին, լիզինգի գործիքի արդյունավետ կիրառությունը հնարավորություն կտա նոր ուղղություններ զարգացնել՝ առանց լրացուցիչ գրավի անհրաժեշտության»,- ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը նշել է. «Ժամանակակից տնտեսական պայմաններում լիզինգը այն ֆինանսական գործիքն է, որը կարող է խթանել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության զարգացումը, նպաստել ինովացիոն եւ ներդրումային միջավայրի ակտիվացմանը»:
Դիտում՝ 1993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW