ԿԲ-ն վերանայել է մի շարք ձեռնարկությունների վարկանիշները
18.03.2008 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է մի շարք ձեռնարկությունների վարկանիշները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, “Եվրոթերմ” ՓԲԸ-ին շնորհվել է Բ վարկանիշը (նախկին վարկանիշը Բ-), “Արարատցեմենտ” ՓԲԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ), “Թամարա” ՍՊԸ-ին շնորհվել է Գ+ վարկանիշը (նախկին վարկանիշը Բ-), “Շամպայն գինիների գործարան” ԲԲԸ-ին շնորհվել է Գ- վարկանիշը (նախկին վարկանիշը Գ), “Միկա-ցեմենտ” ՓԲԸ-ին շնորհվել է Գ վարկանիշը (նախկին վարկանիշը Գ-):
Անփոփոխ են մնացել հետեւյալ ընկերությունների վարկանիշները:
“Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ - Բ+;“Երեւանի գարեջուր” ՓԲԸ - Բ-;“Զովք գործարան” ՀՁ ԲԲԸ - Գ-;“ՄԱՊ” ՓԲԸ - Գ-:
Վարկանշումը կազմելու համար ԿԲ օգտագործել է ընկերությունների վարկային պատմությունը, ֆինանսական գործունեության, ակտիվների իրացվելիության եւ եկամտաբերության գնահատականը, ինչպես նաեւ հարցազրույցներ է անցկացրել կորպորատիվ կառավարման, կադրային քաղաքականության, մրցունակության հարցերի վերաբերյալ:
Մասնակցությունը վարկանշմանը տեղի է ունենում ընկերության ցանկությամբ:
ԿԲ վարկանշմանը մասնակցելու համար ընկերության տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 100 մլն դրամը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: