2007 թվականին “ԱրմենՏելի” հասույթը կազմել է $225 մլն

13.03.2008 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2007 թվականին “ԱրմենՏելի” հասույթը կազմել է $235 մլն, որոնցից $143.3 մլն ապահովվել է ֆիքսված կապը// եւ $91.7 մլն` բջջայինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է 2007 թվականի “Վիմպելկոմ” ԲԲԸ ֆինանսական եւ օպերացիոն գործողության մասին հաշվետվությունում:

2007 թվականի բոլոր 4 եռամսյակների ընթացքում “ԱրմենՏելի” ֆիքսված կապի բաժանորդների թիվը կազմել է 0.6 մլն:

2007 թվականի առաջին եռամսյակում “ԱրմենՏելի” բջջային կապի բաժանորդային բազան կազմում էր 0.4 մլն, երկրորդում` 0.5 մլն: Երրորդում եւ չորրորդում բաժանորդային բազան կրկին նվազել է մինչեւ 0.4 մլն:

2007 թվականին ֆիքսված եւ բջջային կապից մեկ բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) կազմում էր համապատասխանաբար $16.7 եւ $19.5: ARPU-ի առավելագույն ծավալը գրանցվել է 2007 թվականի երրորդ եռամսյակում` կազմելով համապատասխանաբար $17.6 եւ $20.4:

Դիտում՝ 5792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW