Մայիսի 18-ին լրանում է Երեւանի Արմենալ գործարանի 20-ամյակը: 2000թ. այս օրը ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Ռուսկի ալյումինի» հոլդինգի միջեւ, որը հանդես էր գալիս որպես երկարաժամկետ ներդրող Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա փայլաթիթեղագլանման ձեռնարկության ստեղծման նախագծում: «Արմենալը աշխատանքի տարիներին ամուր ներգրավվել է Ռուսալի կառուցվածքում, անցել է արդիականացման եւ տեխնիկական վերազինման մի քանի փուլ՝ վերածվելով Հայաստանում պատրաստի արտադրանքի խոշորագույն արտադրողի եւ արտահանողի: 20 տարվա ընթացքում փայլաթիթեղի տարեկան թողարկումն աճել է ավելի քան 40 անգամ, իսկ ընդհանուր ծավալը մոտեցել է 400 հազար տոննային: Արմենալը դարձել բնագավառի բարձրարտադրողական եւ բնապահպանական ձեռնարկություններից մեկը, վստահ տեղ գտավ հայ-ռուսական ամենահաջող բիզնես-ծրագրերի թվում»,- նշված է գործարանի հաղորդագրության մեջ:«Արմենալը մշտատեւ զարգացման ընթացքում է, դուրս է գալիս նոր հորիզոններ՝ նվաճելով նոր բարձունքներ: Անձնակազմը ապացուցեց, որ պատրաստ է փոփոխությունների՝ թելադրված վերջին տարիների արտաքին գործոններով: Փոխհամաձայնեցված թիմային գործողությունների, մշտական ուսուցման, արտադրության մշակույթի բարձրացման շնորհիվ գրավեց շուկայի նոր հատված, կայունացավ, եւ անգամ ավելացավ արտադրանքի թողարկումը», - հայտնել է Արմենալի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:Արմենալի կողմից բարձրագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ձեռքբերումը ուղեկցվում է սոցիալական ծրագրերի իրագործմամբ՝ ուղղված գործարանի անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանի բնակիչների համար զանգվածային մշակութային եւ գիտալուսավորչական միջոցառումների իրականացմանը: Tweet Դիտում՝ 4107