Pricewaterhouse Coopers-ը սկսում է աուդիտորական ծառայություններ մատուցել Հայաստանում

11.03.2008 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա է տրամադրել PricewaterhouseCoopers ընկերությանը, որն իր ոլորտի համաշխարհային առաջատարներից է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մարտի 12-ին տեղի կունենա աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հանձնման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանն ու PricewaterhouseCoopers ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործադիր գործընկեր Քլիֆֆորդ Այզակը:

Դիտում՝ 7055

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW