ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ պայմանավորվածության համաձայն՝ հայ-վրացական սահմանին պետք է բեռնատարների ախտահանում իրականացվի, որ դրանք շարժվեն Լարսի անցակետ: 04.03.2020 | 16:55 Վրաստանի տարածք մտնող բեռնատարների համար կարգը ժամանակավոր կփոխվի «Այսօր այդ գործողությունները կկատարվեն եւ մինչեւ օրվա ավարտը բեռնատարների անցումն ապահովված կլինի: Հավաքված մեքենաների քանակը, մեր տեղեկություններով 20-30 է, որոնք այսօրվա ընթացքում զննում կանցնեն եւ կհասնեն Լարս»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նախարարը:ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտնել է, որ ձեւավորվել է երկխոսություն Իրանի հետ. «Տարբեր մակարդակներով սկսել են աշխատանքները, որպեսզի մեր հարեւան երկրի հետ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»: Tweet Դիտում՝ 2077