«Մուլտի Գոլդ»-ի տարածքում գործում է Արարատբանկի «Կոտայք» մասնաճյուղը
21.02.2020 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արարատբանկ

Բացման արարողության ժամանակ բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանը նշել է, որ այն եւս գործելու է բանկի մասնաճյուղային քաղաքականության տրամաբանության ներքո. այն է՝ առավել մոտ լինել հաճախորդին, առաջարկել լիարժեք, բարձրակարգ բանկային ծառայություններ։
«Բանկային ժամանակակից ոճով կահավորված «Կոտայք» մասնաճյուղում հաճախորդներն առանց ժամանակ կորցնելու կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից․ միջազգային արագ դրամական փոխանցումներ, ցանկացած կոմունալ վճարում, ավանդների ներգրավում, հաշիվների սպասարկում եւ բանկի կողմից առաջարկվող վարկային ամբողջական փաթեթ։ Ի դեպ, «Կոտայք» մասնաճյուղում հաճախորդները կարող են ձեռք բերել նաեւ 999,99 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ։ Բացի այդ՝ այս մասնաճյուղի հաճախորդների համար կմշակվեն հատուկ վարկային պրոդուկտներ՝ ելնելով վերջիններիս պահանջարկից»,- ասված է հաղորդագրությունում:
Արարատբանկը, ցանցի ռազմավարական զարգացման ծրագրի համաձայն, բանկային ծառայությունները մատուցում է ինչպես դասական եւ էլեկտրոնային մասնաճյուղերի, այնպես էլ ֆինանսական սուպերմարկետների միջոցով։
Ներկայում բանկի 59 մասնաճյուղերից 27-ը գործում են մայրաքաղաքում, իսկ 32-ը՝ մարզերում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: