Կոնվերս Բանկը ներդրել է «Կանաչ» ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

17.02.2020 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկը #ConverseGreen
Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում:

Այն նախատեսված է փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց եւ կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար:

«ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները»,- նշել են բանկում:

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ ջեռուցման եւ օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում (վերանորոգում), սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արեւային վահանակների տեղադրում եւ այլն:

Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից 1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչեւ 60 ամիս մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով:

ConverseGreen վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար» ծրագրի շրջանակում:

Վարկատեսակի մանրամասները՝ այստեղ:
Դիտում՝ 13008
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW