Abu Dhabi Group ներդրումային ընկերությունը Վրաստանում բանկ կհիմնի

01.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկը բանկային գործունեության արտոնագիր է տրամադրել “Կորբանկ” առեւտրային բանկին, որի հիմնադիրն է Abu Dhabi Group արաբական ներդրումային ընկերությունը (ՄԱԷ):

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով “Նովոստի-Գռուզիին”, բանկը կբացվի այս տարվա մարտին եւ կդառնա Վրաստանի 21-րդ առեւտրային բանկը:

Abu Dhabi Group-ը Մերձավոր Արեւելքի ամենախոշոր ներդրումային ընկերություններից է: Խումբն աշխատում է տնտեսության տարբեր ոլորտներում: Դրանց թվում են. նավթի եւ գազի արդյունահանումը, հյուրանոցային բիզնեսը, բանկային եւ ֆինանսական ծառայությունները, շինարարությունը:

“Կորբանկը” կդառնա Վրաստանի տարածքում Abu Dhabi Group-ի երկրորդ նախագիծը:

2007 թվականի նոյեմբերից Abu Dhabi Group-ի Warid Telecom դուստր ընկերության մասնաճյուղը Վրաստանում տրամադրում է հեռահաղորդակցային ծառայություններ WiMAX տեխնոլոգիայով:

 

Դիտում՝ 9675

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW