ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ

13.12.2019 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Բարի մամա» #տոնավաճառ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:

Բանկում նշել են, որ «Բարի մամա» հիմնադրամը հոգում է հաշմանդամություն եւ բնածին հիվանդություններ ունեցող երեխաների խնդիրները եւ ամեն կերպ նպաստում այդպիսի երեխաների վերամիավորումը ընտանիքներին:

«Բանկի Գլխամասային գրասենյակի նախասրահում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մայրերը ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները՝ փայտե տոնածառի խաղալիքներ, ամանորյա բլիթներ, թեյի տուփեր, փայտե զարդեր եւ այլն:

Բանկի աշխատակիցները մեծ սիրով մասնակցել են այս բարեգործական միջոցառմանը եւ գնել բոլոր իրերը:

Հավաքված ողջ գումարը կուղղվի 18 երեխաների վերականգնողական թերապիաներին՝ մասնավորապես, հոգեբանի եւ լոգոպետի ծառայություններին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աջակցում է հայկական բարեգործական հիմնադրամներին եւ ամեն տարի հատկացնում է միջոցներ առողջապահության ոլորտում բարեգործության եւ հովանավորչության համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8091

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW