Երեւան, 23 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն այսօր Երեւանում ասել է, որ “ընդդիմադիր թեկնածուների ամպագորգոռ խոստումները վտանգավոր են երկրի մակրոտնտեսության կայունության համար”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում հանդես գալով մամլո ասուլիսում, Ներսես Երիցյանն ասել է, որ “բյուջեի կրկնապատկման եւ աշխատավարձների 4 անգամ բարձրացման մասին խոստումների կյանքի կոչման դեպքում մենք կունենանք բարձր սղաճ”: “Կառավարության խնդիրը հասարակությունում իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելն է, իսկ ընդդիմության ամպագորգոռ խոստումները կարող են միայն նոր հիասթափություններ առաջ բերել”,- ասել է նախարարը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6934