Վարչապետը հանդիպել է «Ամբեր Կապիտալ»-ի ղեկավարներին

30.11.2019 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզիի եւ Անուշավան Սիմոնյանի հետ քննարկել է գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

««Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը եւ ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու առնչությամբ», - հաղորդում են կառավարությունից:

Վարչապետը ողջունել է ընկերության ներդրումային հետաքրքրությունները ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու հարցում եւ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը տնտեսական որակական փոփոխություններ բերող ծրագրերի իրականացման եւ Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման համատեքստում:
Դիտում՝ 2089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW