2019թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր ակտիվները կազմել են 143,2 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 10%-ով։Բանկի վարկային պորտֆելն աճել է 16%-ով՝ կազմելով 87,4 մլրդ դրամ։Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 12%-ով՝ կազմելով 113,2 մլրդ դրամ, ընդ որում՝ բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային եւ ցպահանջ պարտավորություններն աճել են 20%-ով՝ կազմելով 76,9 մլրդ դրամ, որը 13 մլրդ դրամով ավելի է տարեսկզբի համեմատ:Երրորդ եռամսյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1,6 մլրդ դրամ զուտ շահույթ, 64%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 32,6 մլրդ դրամ՝ 2,6 մլրդ դրամով ավելի, քան Կենտրոնական բանկի պահանջն է։Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 23% է՝ շուրջ կրկնակի ավելի, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 24,3% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 158% է՝ պահանջվածից ավելի քան 2,5 անգամ ավելի:Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 48%-ով, իսկ բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 64%-ով՝ գերազանցելով 107,000-ը։ «Evocabank՝ Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 3-րդ տարին անընդմեջ՝ ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 8222