Իտալական Confindustria Russia-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցությամբ

16.10.2019 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Confindustria Russia
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են ժամանել փոխգործակցության ներուժին ու հնարավորություններին ծանոթանալու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով:

Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաեւ համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում եւ Իտալիայում:

Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաեւ Հայաստանի հետ համագործակցությամբ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը քաջալերում է Իտալիայի հետ գործարար շփումների եւ գործնական հարաբերությունների ակտիվացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում մի շարք, այդ թվում՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է զարգացման մեծ ներուժ, եւ փոխշահավետ գործակցության առումով դրանք հեռանկարային կարող են լինել:
Դիտում՝ 5896

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW