ԿԲ նախագահն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

02.10.2019 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաեւ ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:

ԿԲ-ում նշել են, որ զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության եւ ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն:

Հատկապես կարեւորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի ընդունումը եւ դրանում կենտրոնական բանկերի եւ ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը եւ հետագա անելիքները:
Դիտում՝ 2086

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW