Հայաստանի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտի կսահմանվի
05.09.2019 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նման համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի եւ Ղրղըզստանի համար նոր առեւտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ եւ նրանց արտահանման հնարավորություններն էականորեն սահմանափակ են եղել:
Նախարարը պարզաբանել է, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր։
Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:
Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առեւտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության եւ թափանցիկության ապահովմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: