Երեւանում հանդես կգա մանրածախ եւ բանկային ձեւաչափերի մշակման փորձագետը

03.09.2019 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#SKILLMASTERYDAY
Սեպտեմբերի 12-ին Skill ընկերության #SKILLMASTERYDAY ծրագրի շրջանակում տեղի կունենա մանրածախ եւ բանկային ձեւաչափերի մշակման Ուկրաինայի առաջատար փորձագետներից մեկի՝ Նիկոլայ Չումակի վարպետության դասը:

Նիկոլայ Չումակի հիմնած IDNT ընկերությունն ավելի քան 15 տարի մասնագիտանում է մանրածախ ցանցերի, սպասարկող ընկերությունների եւ բանկերի վաճառքի կետերի ձեւաչափերի մշակման եւ ներդրման գործում: IDNT-ն աշխատում է ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի, ԱՄՆ-ի հաճախորդների հետ՝ կիրառելով մանրածախ առեւտրի լավագույն փորձը բանկերում եւ հակառակը:

Նիկոլայ Չումակը մի շարք գրքերի համահեղինակ է, պարբերաբար ելույթ է ունենում Կիեւում, Վարշավայում, Բուդապեշտում, Պրահայում, Ռիգայում, Հռոմում, Բարսելոնայում, Ամստերդամում, Սինգապուրում եւ այլուր ընթացող կոնֆերանսներում:

Երեւանում կայանալիք վարպետության դասին Նիկոլայ Չումակը կներկայացնի «Լավագույն հաճախորդների փորձ: Ինչպե՞ս բարելավել հաճախորդների սպասարկումը «Frontoffice-ների» եւ վաճառքի կետերի բարեփոխման միջոցով»:

Միջոցառման մասին ավելին կարող եք իմանալ այս հղումով:
Դիտում՝ 5430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW