Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ից սկսած, Աշտարակ քաղաքում կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը:Այն կազմակերպում է Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը (VWFA)՝ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:Փառատոնը բաց երկնքի տակ է հավաքելու գինեգործներին եւ գինեսերներին՝ միասին նշելու գինեգործական սեզոնի բացումը եւ վայելելու անսահմանափակ քանակությամբ հայկական գինի։ Հիմնադրամում նշել են, որ օրը հագեցած է լինելու ոչ միայն գինով, այլեւ հարուստ մշակութային ծրագրով, մասնավորապես՝ - Հայկական էթնիկ երգ, երաժշտություն եւ պար՝ տեղական էթնո-բենդերի եւ սիրված արտիստների կատարմամբ (Արամ mp3, Վիգեն Հովսեփյան էթնո-բենդ, Լեյլա Սարիբեկյան, Արսեն Գրիգորյան, Տարոնցիներ), - Ընտանեկան մարաթոններ, - Հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր. գորգագործություն, կավագործություն, հայկական տիկնիկների պատրաստում, - Հայկական գաթայի եւ շարոցի (սուջուխ) պատրաստում, - Մրցանակաբաշխություն,-Մանկական ծրագիր՝ առանձնացված մանկական գոտում։ Տոնի մասնակիցների համար Հանրապետության հրապարակից կգործի անվճար ուղեւորափոխադրում ժամը 16։00-16։30-ը, վերադարձը՝ 22։00-23։30-ը։ Tweet Դիտում՝ 6853