Ամերիաբանկն ու ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը նպաստում են ՀՀ առեւտրի զարգացմանը
01.07.2019 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկում նշել են, որ հիմնադրամն ու Ամերիաբանկը համագործակցում են 2015-ից:
«Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակում վարկային միջոցներին ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առեւտրի, արտադրության, սննդի արդյունաբերության եւ հյուրանոցների ոլորտներում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ):
Նոր վարկը տրամադրվում է առեւտրի ֆինանսավորման շրջանակներում եւ կօգտագործվի Ամերիաբանկի միջազգային առեւտրի ֆինանսավորման պորտֆելն ընդլայնելու նպատակով: Ներկայումս Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է ըստ հիմնական ցուցանիշների եւ ունի բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակի ակտիվորեն նպաստել ՀՀ բանկային հատվածի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի՝ մասնավոր հատվածի եւ առեւտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարը նշել է, որ «Հայաստանի տնտեսությունում տեղի են ունեցել մեծ բարեփոխումներ, եւ արձանագրվել է կայուն աճ»:
«Միասին ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը եւ Ամերիաբանկը նպատակ ունեն նպաստել տարածաշրջանում սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ դա անում են ՓՄՁ-ներին աջակցելու միջոցով, քանի որ ՓՄՁ-ները ցանկացած զարգացող երկրի համար տնտեսության կենսական տարր են: Համաշխարհային առեւտրի շուրջ 80-90%-ն ապահովում է առեւտրի ֆինանսավորումը (մեծ մասամբ կարճաժամկետ), եւ մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալ այս ոլորտում` նպաստելով առեւտրի ֆինանսավորման շուկայում ֆինանսական հոսքերի անընդհատությանը եւ կապերի ամրապնդմանը»,- նշել է նա:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ նշել է, որ «ուրախ են վերստին համագործակցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի հետ՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար եւ օգնելով նրանց բարձրացնել իրենց առեւտրային գործունեության արդյունավետությունը»:
«Նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել առեւտրի ֆինանսավորման մեր հնարավորությունները եւ նոր դռներ բացել ՓՄՁ-ների համար, խթանել Հայաստանի տնտեսությունը եւ ստեղծել նոր աշխատատեղեր: Ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր գործընկերներին՝ առեւտրի ֆինանսավորման ընդլայնմանը նպաստելու համար: Վստահ եմ, որ սա իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- հավելել է Արտակ Հանեսյանը:
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: