«Խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից»

27.05.2019 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։

«Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում:

Վարչապետի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ խոշոր ներդրողների մուտքը Հայաստան, բայց «նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից»:

«Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW