PayX վճարումները հասանելի են Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածում

05.04.2019 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#PayX #Արդշինբանկ #Մոբայլ Բանկինգ
Արդշինբանկը, շարունակելով զարգացնել իր հեռահար բանկային ծառայությունները, ավելացրել է նոր գործառույթներ իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածում, մասնավորապես՝ PayX վճարման հնարավորությունը:

Բանկում նշել են, որ առեւտրի եւ սպասարկման կետերում PayX վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավելվածի «Գործարքներ» բաժնից ընտրել PayX-ը, կցել քարտը, սքանավորել QR կոդը եւ կատարել վճարումը՝ մեկ հպումով: Ընդ որում, հավելվածը հնարավորություն է տալիս վճարումն իրականացնել «ԱրՔա» համակարգի անդամ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով նույնպես:

PayX վճարումներ ընդունող առեւտրի եւ սպասարկման կետերի պարբերաբար համալրվող ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Ի լրումն վերոնշյալ գործառույթների՝ վերջին թարմացումների արդյունքում հավելվածի միջոցով արդեն հնարավոր է վճարել Երեւանում գրանցված գույքահարկը, ինչպես նաեւ ինքնուրույն վերականգնել համակարգի ծածկագիրը:

Բանկում հիշեցրել են, որ «Մոբայլ Բանկինգ»-ին միանալն անվճար է. համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը:
Դիտում՝ 2089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW