ԿԲ նախագահը Բազելում համաժողովի կմասնակցի

11.03.2019 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #Բազել
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Ֆինանսական կայունության ինստիտուտի 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովին:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ համաժողովին քննարկվելու են տեխնոլոգիաների զարգացմանը, վերահսկողական համակարգերին, գլոբալ բանկային ստանդարտներին եւ կորպորատիվ կառավարմանը վերաբերող խնդիրներ:   

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ շվեցարահայ գործարար շրջանակի հետ:

Ֆինանսական կայունության ինստիտուտը հիմնադրվել է 1998-ին Միջազգային հաշվարկների բանկի եւ Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողովի կողմից:

Ինստիտուտն աջակցում է ֆինանսաբանկային ոլորտի վերահսկող մարմիններին՝ ֆինանսական համակարգերի բարելավման հարցերում, նպաստում վերահսկողական ստանդարտների գլոբալ ներդրմանը, տեղեկատվություն տրամադրում վերահսկողական մարմիններին, աջակցում վերահսկողական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին եւ գործակցության զարգացմանը:
Դիտում՝ 1630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW