Յունիբանկը բարելավել է «Էքսպրես» վարկի պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը, երկարացնելով մարման ժամկետը եւ մեծացնելով գումարի չափը: Բանկում նշել են, որ այսուհետ վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան տոկոսադրույքից՝ մինչեւ 120 ամիս ժամկետով: Վարկը կարելի է ձեւակերպել դրամով, դոլարով կամ եվրոյով: «Էքսպրես» վարկի գումարը կազմում է մինչեւ 50 մլն դրամ, սակայն մինչեւ 12,5 մլն դրամի դեպքում վարկը կարելի է ստանալ առանց համապարփակ ֆինանսական վերլուծության: Այսինքն, բիզնես վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը հաճախորդը կարող է ստանալ 1-2 օրվա ընթացքում:Բանկում հիշեցրել են, որ «Էքսպրես» վարկը տրամադրվում է փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին բոլոր բիզնես նպատակների համար:«2018թ. Յունիբանկը տրամադրել է մոտ 26 մլրդ դրամի բիզնես վարկ` խթանելով ՓՄՁ-ների զարգացումը: Վարկավորման նոր շահավետ պայմանները կբարձրացնեն դրամական միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ՓՄՁ-ների համար»,- ասված է հաղորդագրությունում:«Յունիբանկի առաջնային ուղղություններից է աջակցել գործող ՓՄՁ-ներին՝ իրենց բիզնեսի ծավալները մեծացնելու եւ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք ոչ միայն ծառայությունների փաթեթ, այլ նաեւ մասնագիտական խորհրդատվություն, ինչը հնարավորություն է տալիս բիզնեսին ճիշտ գնահատել ռիսկերը եւ մշակել իրագործելի բիզնես պլան»,- նշել է Յունիբանկի Վարչության անդամ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը: Tweet Դիտում՝ 3201