Տնտեսական զարգացման նախարարությունը կարող է «հույս դնել ՎԶԵԲ-ի վրա»

16.11.2018 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Դմիտրի Գվինդաձե #ՎԶԵԲ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական փաթեթի շուրջ տարվող աշխատանքները, ճշգրտել փաստաթղթի հետ կապված հետագա քայլերը։

Քննարկվել են նաեւ բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվել միջազգային եւ տարածաշրջանային փորձին ու դրա արդյունավետությանը Հայաստանում։

Կողմերն անդրադարձել են ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի գործունեության եւ դրա արդյունավետության բարձրացման հարցերին։

Դմիտրի Գվինդաձեն հավաստիացրել է, որ նախարարությունը կարող է հույս դնել ՎԶԵԲ-ի վրա իր նախաձեռնություններում, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի բարելավմանը։
Դիտում՝ 1081

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW