Նոյեմբերի 8-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնած, նախարարությունների միջեւ կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման արարողությունը: Բանկում ներկայացրել են մրցաշարին մասնակցած թիմերը՝- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,- ՀՀ պաշտպանության նախարարություն,- ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն,- ՀՀ ոստիկանություն,- ՀՀ Սփյուռքի նախարարություն,- ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, - ՀՀ ֆինանսների նախարարություն:Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունել եւ «ՎՏԲ Լիգայի» գնդակի սիմվոլիկ փոխանցումը կատարել են սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը: Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես է եկել գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը, իսկ «ՎՏԲ Լիգան» մեկնարկել է գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների թիմերի խաղով:Մրցաշարի մրցանակային ֆոնդը բաշխված է հետեւյալ կերպ.1 -ին մրցանակային տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ մրցանակային տեղ՝ 700 000 դրամ, 3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 դրամ:«ՎՏԲ Լիգա» մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Tweet Դիտում՝ 5180