Մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում՝ «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» եւ «Գյումրի», անհատական պահատուփեր կարելի է վարձակալել 50% զեղչով՝ սկսած 2 250 դրամից մինչեւ 22 500 դրամ:Ինչպես նշել են բանկում, հաճախորդներին առաջարկվում է երեք չափսի պահատուփեր`110x220x480 մմ, 200x220x480 մմ եւ 200x450x480 մմ: Անհատական պահատուփերը նախատեսված են ոսկերչական իրերի, կարեւոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության համար:Անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչեւ 1 տարի ժամկետով՝ կախված հաճախորդի ցանկությունից: «Կա կարծրատիպ թե անհատական բանկային պահատուփը շքեղություն է: Իրականում դա բավականին մատչելի եւ հարմար տարբերակ է թանկարժեք իրերի պահպանման համար: Մեր ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են վարձակալել պահատուփը կես գնով եւ համոզվել, թե որքան հարմար եւ ապահով է այս ծառայությունը»,- նշել է Յունիբանկի կոմերցիոն բիզնեսի զարգացման ղեկավար Գառնիկ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 3133