Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարությունում

03.10.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ։


Նշելով քաղաքական իրողություններով պայմանավորված իր հրաժարականի մասին՝ նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ավելացրել, որ հիմա շատ կարեւոր է յուրաքանչյուրի արդյունավետ աշխատանքը եւ հույս հայտնել, որ բազմաթիվ ծրագրերը կիրականացվեն այնպես, ինչպես նախանշվել էին։

Արծվիկ Մինասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել փոխնախարարներին, հորդորել է ուժերի համատեղ կենտրոնացմամբ շարունակել նախարարության աշխատանքը, մասնավորապես, առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ներկայանալ լավագույնս եւ պատվով ներկայացնել Հայաստանը։
Դիտում՝ 2327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW