Մարտին Գալստյանն առաջադրվել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում
10.09.2018 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

«Պարոն Գալստյանի թեկնածությունը շատ տպավորիչ է: Բավական լուրջ ճանապարհ է անցել: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է: Այդ դպրոցում տարիներ շարունակ սովորել եւ սովորում են հայ ու օտարերկրացի բազմաթիվ երիտասարդներ»,- ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու դեպքում աշխատանքներ եմ տանելու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի տարածման ու արմատավորման եւ մշակվող ու իրականացվող քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- հայտարարել է Մարտին Գալստյանը:
Ազգային ժողովի կողմից ԿԲ խորհրդի անդամի ընտրությունը կկատարվի սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:
Ստորեւ ներկայացնում ենք Մարտին Գալստյանի կենսագրությունը:
Ծնված 04 մայիսի 1978թ.
Ընտանեկան դրություն | Ամուսնացած է, ունի երեք երեխա | |
Կրթություն | 1994-1999 թթ. | Երեւանի պետական համալսարան Ընդհանուր տնտեսագիտություն |
2000թ. | Մոսկվայի պետական համալսարան, ԱՄՀ-ՀԲ Կիրառական շուկայական տնտեսագիտություն |
|
2009-2010 թթ. | Հարվարդի համալսարան, Բիզնես դպրոց Բիզնես վերլուծությունների եւ գնահատման, ռազմավարության եւ մրցակցության կուրսեր |
|
2009-2010 թթ. | Հարվարդի համալսարան, Ջոն Ֆ.Քենեդու անվան հանրային կառավարման դպրոց Հանրային կառավարում, մագիստրոս |
|
Գիտական աստիճան | 2003թ. | Տնտեսագիտության թեկնածուի գիտակական աստիճան |
Աշխատանքային | 10.02.2015թ. առ | Դիլիջանի ուսումնահետազոտական |
գործունեություն | այսօր | կենտրոնի ղեկավար ՀՀ կետրոնական բանկ |
2011 առ այսօր | Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Հրավիրված դասախոս, Հարվարդի Բիզնես Դպրոցի հետ համատեղ |
|
Տարվա լավագույն դասախոս անվանակարգի հաղթող | ||
2006-2015 թթ | Վիճակագրության վարչության պետ ՀՀ կետրոնական բանկ |
|
2006թ. | Վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ ՀՀ կետրոնական բանկ |
|
2004-2006 թթ. | Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ ՀՀ կետրոնական բանկ |
|
2003-2004 թթ. | Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչություն, որպես պորտֆելի ավագ կառավարիչ ՀՀ կետրոնական բանկ |
|
1998-2003 թթ. | Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչություն, որպես մասնագետ ՀՀ կետրոնական բանկ |
|
Վերապատրաստումներ | 2017թ. | «Ֆինանսական ներգրավվածություն» թեմայով դասընթաց, Մարաքեշ |
2016թ. | «Վարքագծային ֆինանսներ» թեմայով դասընթաց, Օդինցովո | |
2015թ. | «Գաղափարների խաչմերուկ» թեմայով դասընթաց, Քեմբրիջ | |
2013թ. | «Միկրոֆինանսական հսկողություն» թեմայով դասընթաց, Վիեննա | |
2008թ. | «Հարցումների կիրառումը կենտրոնական բանկերի կողմից» թեմայով դասընթաց, Վիեննա | |
2007թ. | «Դրամավարկային եւ ֆինանսական վիճակագրություն» թեմայով դասընթաց, Վաշինգտոն «Տարադրամի մեծածավալ ներհոսքները Ասիայի երկրներում» թեմայով դասընթաց, Ալմաթի |
|
2006թ. | «Ֆինանսական ծրագրավորում եւ քաղաքականություն» թեմայով դասընթաց, Վաշինգտոն «Ձեռնարկությունների մոնիտորինգի անցկացման կառուցվածքը եւ ընթացակարգը Ռուսաստանի բանկի համակարգում» թեմայով դասընթաց, Մոսկվա «Պահուստների կառավարում» թեմայով դասընթաց, Ցյուրիխ |
|
2005թ. | «Բնակարանների ֆինանսավորման արժեթղթավորում» թեմայով դասընթաց, Վաշինգտոն | |
2004թ. | «Central Bankers Seminar 2004» թեմայով դասընթաց, Ամստերդամ «Ֆինանսական շուկաների վերլուծություն» թեմայով դասընթաց, Վիեննա |
|
2003թ. | «Fixed Income Seminar» թեմայով դասընթաց, Լոնդոն «Դրամավարկային տեսություն եւ քաղաքականություն» թեմայով դասընթաց, Ցյուրիխ |
|
2002թ. | «Արտարժութային պահուստների կառավարում» թեմայով դասընթաց, Լոնդոն «Կիրառական տնտեսական քաղաքականություն» թեմայով դասընթաց, Վիեննա |
|
2001թ. | «Շուկայական տնտեսագիտություն եւ ֆինանսական վերլուծություն» թեմայով դասընթաց, Մոսկվա | |
2000թ. | «Արտարժույթի շուկա եւ արտարժույթի պահուստների կառավարում» թեմայով դասընթաց, Փարիզ | |
Լեզուների իմացություն | Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ գերազանց | |
Հրապարակումներ | 50-ից ավելի միջազգային մասնագիտական միջոցառումների մասնակից: Մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ |
|
Հասարակական գործունեություն | Դիլիջանի զարգացման հիմնադրամի խորհրդի անդամ Սքոլաե Մունդի Հայաստան խորհրդի անդամ Դիլիջանի կենտրոնական դպրոց (ԱՅԲ հիմնադրամ), խորհրդի անդամ |
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: