Արցախբանկում ներդրվել է ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի տուժանքների եւ տոկոսագումարների ներման նոր ընթացակարգ։ Բանկում նշել են, որ նոր պայմանների համաձայն՝ իրականացվում է մինչեւ 2018թ. հունիսի 1-ն անհուսալի ճանաչված հետեւյալ վարկերի գծով հաշվեգրումների դադարեցում եւ տոկոսների, տույժ/տուգանքների ներում՝ - առանց գրավային ապահովության (ներառյալ՝ ապրանքների ապառիկ կարգով ձեռքբերման վարկեր/ֆակտորինգ/), ինչպես նաեւ գրավի առարկայի իրացման արդյունքում առանց ապահովության մնացած վարկեր, - ոսկյա իրերի գրավով ապահովված վարկեր,- ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր: Տուժանքների/տոկոսագումարների ներման պայմանների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 1837