Հոկտեմբերի 1-ին “ԱրմենՏելը” կկորցնի իր բոլոր մենաշնորհային իրավունքները

24.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօր կայացրած որոշման համաձայն, “ԱրմենՏել” ընկերությունը 2007 թ. հոկտեմբերի 1-ին կկորցնի իր բոլոր մենաշնորհային իրավունքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԾԿՀ-ի մեկ այլ որոշմամբ ֆիքսված հեռախոսակապի գործող սակագները գնահատվել են որպես “հավասարակշռված”:

Ինչպես ասել է ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը, 45-օրյա բանակցային գործընթացի ընթացքում հանձնաժողովի մասնագետներն եկել են այն եզրակակցության, որ “ԱրմենՏելի” ներկայացված որոշ հաշվառումներն անհիմն են եւ ՀԾԿՀ-ն որոշել է նախ ազատականացնել շուկան եւ դրանից հետո միայն վերադառնալ սակագների վերանայման հարցին:

Ռոբերտ Նազարյանը նաեւ նշել է, որ “ԱրմենՏելի” ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել 2007 թ. հոկտեմբերի 1-ից հետո վեցամսյա ընթացքում գործող սակագները չփոփոխելու վերաբերյալ:

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր հայտարարել է, որ ընկերության կողմից առաջարկված նոր սակագներն ամենաօպտիմալն էին ինչպես “ԱրմենՏելի”, այնպես էլ բաժանորդների համար, եւ որ ՀԾԿՀ-ն անհիմն կերպով չի ընդունել ընկերության մի շարք հիմնավորումները:

Օլեգ Բլիզնյուկն ընդգծել է, որ մենաշնորհից հրաժարվելն “ԱրմենՏելի” կողմից բարի կամքի դրսեւորում է: Նա նշել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ընկերությունը “կատարյալ առեւտրային” կդառնա, սակայն դա չի նշանակում, որ “ԱրմենՏելը” կհրաժարվի թոշակառուներին եւ բնակչության կարիքավոր խմբերին ուղղված իր սոցիալական ծրագրերից:

Խոսելով Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտի ապագա զարգացումների մասին, Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ “հոկտեմբերը 1-ը չի բերի համընդհանուր երջանկություն, եւ շատ կարեւոր է, որ շուկան դառնա ոչ միայն ազատ, այլեւ քաղաքակիրթ”:

“Ամեն ինչ եւ բոլոլը փոխվում են: Օրինակ` հարսը չէր ցանկանում ամուսնանալ, բայց կարեւորը տանը չմնալն է, եւ նրան փողով գայթակղեցին: Մենք ցանկանում ենք դառնալ իսկական տղամարդ, իսկ ոմանք ցանկանում են ամուսնանալ”,- նշել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսի 12-ին “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել էր ընկերության հնարավոր վաճառքի մասին հայտարարությունները: Նա “Վիվասելը” համեմատել էր “18-ամյա գեղեցիկ մի աղջկա հետ, որն ունի շատ երկրպագուներ, որոնք ցանկանում են նրա հետ կապել իրենց կյանքը”: Սակայն, նա նշել էր, “այդ աղջիկը չի ցանկանում ամուսնանալ, այլ ուզում է կյանքի կոչել իր ծրագրերը”: Վերջերս մի շարք հաղորդագրություններ եղան այն մասին, որ ռուսական MTC բջջային օպերատորը բանակցություններ է վարում “Վիվասելի” ձեռք բերման վերաբերյալ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW