62 900 աշակերտ մասնակցել է ձեռնարկատիրական կրթության ծրագրին

25.06.2018 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԳՆ #Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպել է մարզերի եւ Երեւանի «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ:

ԿԳՆ հաղորդագրության համաձայն՝ վերջիններս մասնակցել են ««Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին եւ 2017-2018 ուստարում իրականացրել այդ ծրագրի փորձարկումը:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականցվող փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 1247 հիմնական  դպրոցների 1356 ուսուցիչ։

2017-2018 ուստարում ծրագիրը փորձարկվել է այդ դպրոցների 1-ական 2-րդ եւ 3-րդ դասարաններում, ընդհանուր առմամբ՝ շուրջ 62 900 աշակերտների շրջանում:


Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշակերտները պետք է դպրոցից իրենց գիտելիքների առեւտրայնացման հմտություններ ձեռք բերեն:

«Այս ծրագիրը փորձարկվել է դպրոցներում, եւ բոլորիս մտահոգում է այն հարցերի պատասխանը, թե ի՞նչ է արվել եւ ի՞նչ խնդիրներ են առաջացել ծրագրի ներդրման ճանապարհին: Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ՝ ծրագրի ներդրման եւ բովանդակության հետ կապված, որոնք, կարծում եմ, անհիմն չեն: Հետեւաբար, սա կարեւոր հանդիպում է, որպեսզի քննարկենք եւ փորձենք գտնել օպտիմալ տարբերակներ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման մասնակիցները նախարարին են ներկայացրել փորձնական ծրագրի ներդրման եւ բովանդակության հետ կապված իրենց դիտարկումները, առաջարկություններն ու դիտողությունները:
Դիտում՝ 1278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW