Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ, Ոսկեվան, Ներքին Ծաղկավան համայնքներում բնակվող ավելի քան 672 ընտանիքների մայիսի 14-ին տրամադրվել են բարձր որակի, 3 տարի երաշխիքով ավելի քան 3360 LED լամպեր:Լամպերը տրամադրվել են «Լուսավոր Սահման» նախաձեռնության շրջանակում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) համակարգմամբ: Երեք գյուղերի լեդիֆիկացման համակարգումն իրականացրել է ՀՎԷԷ հիմնադրամից, YES Armenia ծրագրի փորձագետից եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ներկայացուցիչներից կազմված թիմը: Հիմնադրամում YES Armenia ծրագրի փորձագետը Banks.am-ին տեղեկացրել է, որ միջին հաշվարկներով՝ այս համայնքների մեկ տարվա էներգախնայողությունը կկազմի մոտ 18-20 մլն դրամ: LED լամպերը շիկացման լամպերի համեմատ 8-10 անգամ ավելի էներգախնայող են, երկարակյաց են, կայուն են հոսանքի տատանումների նկատմամբ, զերծ են քիմիական թունավոր նյութերից եւ ավելի նախընտրելի են բնապահպանական տեսանկյունից: 2016թ. նոյեմբերին մեկնարկած «Լուսավոր սահման» նախաձեռնության գործունեության արդյունքում 22 գյուղերում 4343 ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրվել է 5-ական լուսադիոդային լամպ, որոնց ընդհանուր քանակը մոտ 21 000 է: Միջին հաշվարկներով՝ յուրաքանչյուր տան տարեկան միջին էներգախնայողութունը կկազմի 25-34 000 դրամ: Tweet Դիտում՝ 4682