Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար

25.04.2018 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #CashBack
Կոնվերս Բանկը, ապրիլի 23-29-ն անցկացվող «Արգենտինական գինու շաբաթի» շրջանակում, իր գործընկերների ցանցում հայտարարում է 25% CashBack` արգենտինական գինիների համար:

Բանկում նշել են, որ «CashBack-երը հաճախորդների խրախուսմանը միտված լավագույն, ամենաարդյունավետ լոյալության ծրագրերից են, որոնք, մի կողմից, թույլ են տալիս հաճախորդներին գնումներ կատարելիս հետ ստանալ գործարքի գումարի մի մասը՝ խնայելով գումար, մյուս կողմից՝ խթանում են անկանխիկ գործարքները»:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս CashBack ակցիաներով եւ, այս առումով, հաճախորդներին վերադարձված գումարի ծավալով հայաստանյան առաջատարներից է: Ըստ որում, մենք առանձնանում ենք ոչ միայն նման առաջարկների մեծ հաճախականությամբ, այլեւ հետ վերադարձվող գումարի չափով՝ 25% CashBack-ը աննախադեպ է Հայաստանում»,- նշել են բանկում:
 
Ընդհանուր առմամբ, 2014-ից ի վեր Կոնվերս Բանկի հայտարարած CashBack ակցիաների ընթացքում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Զուգահեռաբար, յուրաքանչյուր գնման համար հաճախորդները ստացել են Կոնվերս Միավորներ, որոնք կարող են փոխանակել նվերներով բանկի գործընկերների ցանցում:

«Առաջիկայում եւս Կոնվերս Բանկը հանդես կգա նման շահավետ ակցիաներով՝ իր քարտապան հաճախորդներին շահավետ գնումների եւ խնայելու հնարավորություն տալով»,- ընդգծել են բանկում:

Ակցիայի մանրամասներներին եւ գործընկերային ցանցին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 7468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW