«ՎԻՍ»-ը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության «լավ օրինակ»

23.03.2018 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԻՍ #Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը:  

Կառավարությունում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաեւ ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին:

Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու եւ ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ վարչապետը:  

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

Կառավարությունում նշել են, որ «ՎԻՍ» խումբը ռուսական բազմապրոֆիլային հոլդինգ է, որը խոշոր ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում: Այսօր խումբը պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջատարներից է ռուսական շուկայում: Հոլդինգը իր սեփական միջոցներն է ներդնում սոցիալական, տրանսպորտային եւ կոմունալ օբյեկտների ստեղծման գործում:

Դիտում՝ 2869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW