Այսօր տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Բանկում հիշեցրել են, որ 2017թ. վերջին, հաճախորդների աճող թվի սպասարկման պայմանների բարելավման նպատակով, բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման բաժինը Նալբանդյան 46 հասցեից տեղափոխվել էր նոր ընդարձակ շենք՝ Պուշկինի փ. 3/1 հասցեում:«ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը եւ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, բանկի հաճախորդների եւ աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրել են ժապավենը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդներին հնարավորինս արագ եւ հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից եւ ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացնել»,- ասված է հաղորդագրությունում: 28.02.2018 | 17:22 ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում «Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաեւ իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր եւ միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում:Բացի այդ, բանկի հաճախորդները կարող են անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով եւ տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ: «Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում: Tweet Դիտում՝ 7459